Թմրամիջոց պահելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նորագավիթի 1-ին փողոցից, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել նախկինում  2 անգամ դատապարտված, 35-ամյա Էրիկ Բ.-ին և նրա 47-ամյա ուղևորին:Խուզարկությամբ Էրիկ Բ.-ի  մոտ հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցին նմանվող 19,5 գրամ զանգված, շերեփ` պատերին շագանակագույն հետքերով, բամբակե խծուծ և ներարկիչ` շագանակագույն լուծույթի հետքերով:Հայտնաբերվածն  ուղարկվել է փորձաքննության:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննութուն:




Լրահոս