Բանտերից ավելի քան 100 վտանգավոր հանցագործ է փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին Բրազիլիայում դատապարտյալների զանգվածային փախուստի միանգամից երկու դեպք է գրանցել: Ազատության մեջ են մոտ 150 բանտարկյալ, գրեթե բոլորը համարվում են շատ վտանգավոր հանցագործներ:Փախուստի երկու դեպքն էլ տեղի է ունեցել Բաիյա նահանգում։ Այստեղ ազատության մեջ է գտնվում 134 դատապարտյալ, որոնցից 114-ը շատ վտանգավոր են:Շաբաթ օրը Բարեյրասի բանտից փախուստի է դիմել 82 դատապարտյալ, իսկ կիրակի նրանց միացել է Սալվադոր քաղաքից եւս 52-ը:Փախուստի դիմածներից 28-ը արդեն ձերբակալվել են: Նրանք կարողացել էին դուրս գալ այն բանից հետո, երբ կալանավայրի տանիքում անցք էին նկատել, իսկ հորդառատ անձեւևը թույլ չէր տվել անվտանգության աշխատողներին ձայն լսել:Երկրորդ փախուստի ժամանակ հանցագործները նախաճաշի գնալիս հարձակվել են անվտանգության ծառայության աշախատողների վրա, որից հետո նրանց հաջողվել է դուրս գալ գաղութի տարածքից: Նրանցից 15-ը արդեն կալանավայր են վերադարձել. հավանաբար նրանց պատիժը մի քանի տարով կավելանա:Փախուստի դիմածների մեծ մասը ազատազրկման է դատապարտվել սպանության, ավազակային հարձակման, թմրանյութերի վաճառքի համար:




Լրահոս