Ժողովուրդ օրաթերթը Գեղարքունիքի մարզպետի դեմ հակընդդեմ հայցով դիմել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը ընդամենը մեկ անգամ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությանը` ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի, արձանագրեց, որ անգամ մարզպետի փաստաբանները չգիտեն` Պողոսյանը կաշառք վերցրել է, թե ոչ: Նրանք փոխարենը հայտարարեցին, որ “Մարզպետը կաշառք է վերցրել” վերնագրով հոդվածը օրաթերթն իրավունք չուներ գրելու, քանի որ “մարզպետը հանրային անձ է”: Այսպիսով, “Ժողովուրդ”-ը եկել է այն եզրակացության, որ ԲՀԿ-ական մարզպետը չարաշահել է իր իրավունքները: Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո, մեկամսյա ժամկետում “Ժողովուրդ”-ին հերքման պահանջ չի ներկայացրել, (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Սա նշանակում է, որ մարզպետն իրականում խնդիր է դրել օրաթերթից ստանալ 2.մլն դրամի փոխհատուցում (և 500 հազար դրամ` փաստաբանական ծախսեր)` “Ժողովուրդ”-ին ֆինանսական վնաս պատճառելու համար: Հայցվորն իր գործողություններով ցանկանում է նաև սահմանափակել օրաթերթի` տեղեկատվություն տարածելու իրավունքն ու ազատությունը, “Ժողովուրդ”-ին հարկադրել հրաժարվելու իր և իր գործունեության վերաբերյալ բացասական ինֆորմացիա տպագրելու և կարծիք արտահայտելու իրավունքներից: Այս գործողություններով, ինչպես նաև իր հրապարակային արտահայտություններով Նվեր Պողոսյանը վիրավորել և զրպարտել է ,Ժողովուրդե օրաթերթի աշխատակազմին, քանի որ օրաթերթն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրության 27 և 42.1 հոդվածների, ,Զանգվածային լրատվության մասինե ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին կետի և 9 հոդ¬վածի 2-րդ կետի պահանջներով: Օրաթերթն իրականացրել և իրականացնում է մասնագիտական օրինական գործունեություն` մասնավորապես, վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրելով ինչպես Աննա Թորոսյանի, այնպես էլ Նվեր Պողոսյանի խոսքերը:Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, ,Ժողովուրդե-ը Նվեր Պողոսյանից պահանջում է ընդամենը 1 (մեկ) լումա: Իսկ դատական ծախսերը չի պահանջում, քանի որ դատարան դիմելով ոչ թե ցանկանում է Նվեր Պողոսյանից գումար ստանալ, այլ պաշտպանել “Ժողովուրդ”-ի (խմբագրի և աշխատակազմի) պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Դատարանը հակընդդեմ հայցի շրջանակներում պետք է քննի և պարտադրի ԲՀԿ-ական մարզպետին տպագրելու հետևյալ տեքստը. ,Ես` Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում ,Ժողովուրդե օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից և աշխատակազմից` նրանց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու (վիրավորելու և զրպարտելու) համարե: Վաղը ժամը 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Ափինյան), կքննվի “Ժողովուրդ”-ի դեմ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած դատական հայցը: Հարությունյանը օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ: 




Լրահոս