Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Դա արվել է ահաբեկչական ու ծայրահեղական նպատակներով հակաիրավական տեղեկատվության տեղակայման, թմրանյութերի վաճառքի համար քաղաքացիների հավաքագրման պատճառով»,- նշված է պարզաբանման մեջ։