Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ապրիլի 7-8-ին, Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդաժողովին հրավիրված են նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները:
Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով:
Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ: