Ներքին գործերի նոր նախարար Արփինե Սարգսյանը եկած-չեկած նախարարությանը ոչ միայն ազատումներ և նշանակումներ է բերել, այլ նաև գնումների բույլ։
ՀՀ վարչապետի, դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և պետական կառույցների համար ժամացույցներ գնելն ավանդույթ է, օրինակ՝ որպես նվեր կամ պարգևատրում։
Դրանք հաճախ լինում են միայն հայկական արտադրության կամ որևէ հայտնի բրենդի։ Սակայն Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերին ձեռք է բերել 2 Apple Watch 10 46mm մոդելի ժամացույց։ Մեկ ժամացույցի արժեքը կազմել է 215 հազար դրամ, գնումը կազմել է 430 հազար դրամ։
Հետաքրքիր է, թե այդ երբվանից է Apple-ի արտադրանքը նախարարության գնման առարկա, կամ եթե այն պարգևատրաման համար է, արդյոք նախարարը մոռացել է, որ ՀՀ վարչապետը և կինը քարոզում և կրում են հայկականը։
Էմմա Միքայելյան