Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավի վթարից հետևանքով լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքերը։
«Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս, ոչ ավելին, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք՝ գործընթացը կանգ չի առնի, քանի որ ծովը պարբերաբար դուրս է նետելու նորանոր նավթամթերքներ», – ասել է Կոնդրատևը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում։
Նա հավելել է, որ ռազմավարական նպատակն է մաքրել ծովային տարածքը մինչև ապրիլ-մայիս ամիսը, երբ մազութը կարող է ջրի երես դուրս գալ և կրկին հասնել ափ։
Վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։ Վթարի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել, և միջոցներ են ձեռնարկվում այն վերացնելու ուղղությամբ։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։
«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական գնահատականների՝ ծովում է հայտնվել մոտ 3,7 հազար տոննա նավթամթերք։