ArmLur.am-ը պետական փաստաթղթերից փորձեց տեղեկանալ, թե 2024 թվականի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերով քանի՞ մարդ է մուտք և ելք իրականացրել։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 4․036․115 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 1․751․366 մարդ։ Ինչ վերաբերում է ելքերին, ապա ելք է գործել 4․047․137 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 1․766․504 մարդ։
Այսպիսով, Զվարթնոցի օդանավակայանից սահմանային մուտք է գործել 2․118․752 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 688․955 մարդ։ Զվարթնոց օդանավակայանից ելքերն ավելի շատ են եղել։ Ելք գործել է 2․138․126 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 699․628 մարդ։
Բագրատաշենի մաքսային անցակետում ևս մուտքերն ու ելքերը շատ են եղել։ Մուտք գործել է 1․129․765 մարդ, որոնցից ՀՀ փաստաթղթով՝ 684․854 մարդ։ Բագրատաշենի մաքսային անցակետից ելք գործել է 1․126․804 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 687․692 մարդ։
Գյումրու օդանավակայանից մուտք գործել է 45․629 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 18․369 մարդ։ Համեմատելով Զվարթնոց օդանավակայանի հետ՝ կարելի է նկատել, որ տարբերությունն ակնհայտ է և Գյումրու օդանավակայանից ավելի քիչ են իրականացվում ելքեր և մուտքեր։ Գյումրու օդանավակայանից ելք գործել է 279․666 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 177․161 մարդ։
Բավրայի մաքսային անցակետից մուտք գործել է 342․565 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 123․725 մարդ։ Ելք գործել է 338․245 մարդ, որից ՀՀ փաստաթղթով՝ 123․042 մարդ։
Համեմատելով Բագրատաշենի մաքսային անցակետում եղած ելքերի և մուտքերի հետ՝ կրկին նկատելի է ահռելի տարբերություն, որ Բավրայի անցակետում ավելի քիչ են եղել ելքերն ու մուտքերը։
Վերջում հավելենք, որ ելքերի և մուտքերի ներկայացված թվերը բացարձակ ճշգրիտ չեն կարող համարվել, քանի որ հնարավոր է դեպքեր լինեն, երբ օրինակ մեկ անձը տարբեր եղանակներով ելք և մուտք գործի մի քանի անգամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան