Դերասանուհի Շողեր Գրիգորյանն, ով ապրում է Ամերիկայի Միացյալ նահանգներում, իր սոցիալական էջերով կիվել է տեղի իրավիճակով:
Նա պատմում է, որ Գլենդելում, որտեղ ապրում է, ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է, երկինքը խամրած է, լույս չկա: Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է քամուց՝ լարերի վնասման հետևանքով:
Հիշեցնենք, որ Լոս Անջելես համայնքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով hարյուրավոր տներ ավերվել են, 100 հազար մարդ տարհանվել է:
СNN լրատվամիջոցի հաղորդմամբ՝ առնվազն հինգ մարդ է զոհվել Լոս Անջելեսի հրդեհի հետևանքով։
Ավելի վաղ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել էր Փալիսեյդս շրջանում տարհանման մասին, որտեղ բնակվում է շուրջ 30 հազար մարդ: Միևնույն ժամանակ տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ տարհանման գոտում է հայտնվել նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը:
Հրշեջները պայքարում են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհի դեմ, 30 հազար մարդու հորդորել են լքել իրենց տները:
Էմմա Մարտիրոսյան