ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Առկա է վարորդի 225 թափուր հաստիք, ինչո՞ւ պետք է բոլորով վարորդ փնտրենք». Ավինյանը հանձնարարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա։ Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նշել է.

«Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»։

Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանից նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս