Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել է շուրջ 26,1 միլիարդ ՀՀ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 1%-ով: Միայն հունվարին ցուցանիշը կազմել է 13,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ փետրվարին՝ մոտ 12,6 միլիարդ ՀՀ դրամ:
Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:
Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել էին 173,73 միլիարդ ՀՀ դրամի հասույթ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով:
2013 թվականի արդյունքներով Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների եկամուտների զգալի մասը՝ շուրջ 64%-ը, ձևավորվել էր բջջային, 17%-ը՝ ինտերնետ հասանելիության, մոտ 13%-ը՝ հեռախոսային (լարային) ծառայություններից: