Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր բուժզննման է ենթարկվել։ Ինպես հաղորդում է armsport.am-ը, այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ հետազոտության արդյունքներով չեն հայտնաբերել լուրջ վնասվածքներ՝ միայն ձախ ազդրի մկանների փոքր ձգվածություն։

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել Ա Սերիայի 21-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպմանը, որը կկայանա հունվարի 15-ին։

Ավելի վաղ մկանի հետ կապված խնդրի պատճառով Մխիթարյանը բաց էր թողել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը (0:1)։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա խաղացողը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 24 հանդիման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս