Քրեական սկանդալի կենտրոնում հայտնված Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկած նախնական ընտրությունների վերջին օրն էր։

Առավելագույն՝ 594 ձայն ստացավ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ դառնալով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ՔՊ-ի ցուցակը։

Հիշեցնենք, որ Փարաքարի փրայմերիզին մասնակցել է 6 թեկնածու, այդ թվում՝ քրեական սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը, Արփինե Առաքելյանը, որը նախկինում ևս աշխատել է Փարաքարի համայնքապետարանում, և Կարեն Երեմյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից է։

Փարաքարի նախնական ընտրությունների մասնակից թեկնածուներից էին նաև Մհեր Հարությունյանը և Արման Մնացականյանը։

Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, առաջադրված թեկնածուն պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համախոհ կամ համակիր։

Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով։

Նոյեմբերի 16-ին կրակոցներ էին հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը։ Սպանության վայրում ներկա էր եղել նաև ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:




Լրահոս