Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք ներկայումս ընթանում են Դոհայում, մոտենում են ավարտին։ Այս մասին հայտարարություն է տարածել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
«Շարժման ղեկավարությունն անհրաժեշտ է համարում շարունակել հրադադարի և գերիների փոխանակման շուրջ բանակցությունները, որոնք հասել են վերջնական փուլ և, հուսով ենք, կավարտվեն համապարփակ և հստակ համաձայնագրի ստորագրմամբ»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։
Հայտարարության տեքստում ասվում է, որ իրենք «գոհ են Կատարի մայրաքաղաքում խորհրդակցությունների առաջընթացից» և կարծում են, որ իրենք հասել են «որոշակի առաջընթացի»։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել նաեւ Կատարի ԱԳՆ-ն։