Քաղաքապետը շնորհավորում է, իսկ ծախսերի չափն անհայտ է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկ և ծաղիկ է նվիրում:

Armlur.am-ը տոնական օրվա համար ծախսված գումարի չափը որոշեց ճշտել քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, որտեղից մեզ հայտնեցին, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանեն մեր գրավոր հարցմանը: Իսկ թե ինչու՞ է հապաղում քաղաքապետարանը, առայժմ պարզել չհաջողվեց` չնայած հնարավոր էր պատասխանել` ինչքան ծախս էր նախատեսել քաղաքապետարանը տոնի կապակցությամբ, տվյալ, որը 5 օր հետո արդեն ուշացած կլինի:

Ինչևէ,  Armlur.am-ի տեսախցիկը բաց չթողեց նաև երևանյան տոնական տրամադրությունը. գոհ էին, թե ծաղկավաճառները, թե գնորդները:

Բոլորն էլ փաստեցին, որ անցնող մեկամսյակի ընթացքում ծաղիկների գինն էապես չի փոխվել. այն այսօր նույնպես բավականին մատչելի է:

 

 

 




Լրահոս