Վրաստանում երեկ մի շարք խանութների, սրճարանների, հիվանդանոցների, բանկերի աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ Գործադուլի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ և պահանջում են նոր ընտրություններ անցկացնել, ինչպես նաև ազատ արձակել վերջին ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։
Գործադուլին աջակցել են նաև մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ։
Ավելի ուշ տեղեկություններ ի հայտ եկան այն մասին, որ անհայտ անձինք հարձակվել են գործադուլի մասնակիցների վրա, ինչպես նաև՝ ցուցարարների մի մասը սկսել է շարժվել դեպի խորհրդարան։
Կազմակերպիչների խոսքով՝ սա դեռ «նախազգուշական» ակցիա էր, պահանջը չկատարվելու դեպքում՝ ավելի է թեժանալու իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան