Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 20-24-ը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Համաժողովին մասնակցելու են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Տեսակապով համաժողովին կմիանա նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։