ArmLur.am-ը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից տեղեկացավ, որ Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ. Աբելյանի արդարացի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով:
Իսկ ինչ է ասում ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասը։
Դատավոր Աբելյանը ճանաչել է Ջալալ Հարությունյանին մեղավոր, սակայն դեռ ազատազրկման չի դատապարտել: Դատավոր Աբելյանը դեռ պետք է եւս մեկ լսում իրականացնի եւ լսի դատավարության կողմերին ազատազրկամ չափի մասով, որից հետո կգնա որոշում կայացնելու: 8 տարվա ազատազրկո՞ւմ, թե՞ այլ մեղմ պատիժ, դժվար է ասել, սակայն լուրեր կան, որ չի բացառվում՝ դատավորը այնպիսի վճիռ կայացնի, որից հետո ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին կորոշեն կալանավորել: Սպասենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան