ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ «ռամկաների» մեջ են դրել. քաղաքացիները բողոքում են հայտարարագրի լրացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։

2023 թվականի համար պարտավոր էին հայտարարագիր ներկայացնել հանրային ծառայողները, այն անձինք, ովքեր բիզնեսով են զբաղվում՝ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսը դեռ չի մտնում այս ցանկում և այն մարդիկ, ովքեր բանկում փոխառություններ ունեն, օրինակ հիփոթեքային վարկեր են վերցրել 20 մլն դրամից ավելի։

2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

ArmLur.am-ի խմբագրություն այս թեմայի վերաբերյալ մի շարք քաղաքացիներ բողոքով են դիմել՝ ասելով, որ նոր որոշումը կբարդացնի իրենց կյանքը:

ArmLur.am-ը շրջել է քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, դժգոհ են արդյո՞ք նոր որոշումից և արդյոք ներկայացրել են արդեն պահանջվող հայտարարագիրը, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս