Ամերիկյան ներգաղթի ծառայությունը դադարեցրել է եկող ճանապարհորդների հետ հարցազրույցները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ իր երդմնակալությունից ժամեր անց նոր որոշում է ստորագրել, որով կասեցվում է միգրանտների համար սահմանային անցակետերում հարցազրույցներ անցկացնելու ծրագիրը։ Անգամ ներգաղթային հարցազրույցների համար նախապես ամրագրված ժամերը չեղարկվել են։
Որոշումից հետո միգրանտները մնացել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ միգրանտները լաց են լինում սահմանին այն բանից հետո, երբ իմացել են, որ այլևս չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ։
Թրամփը իր երդմնակալության ելույթում հայտարարել է «առողջ բանականության հեղափոխություն» սկսելու մասին․ «Մեր հարավային սահմանին համազգային արտակարգ դրություն եմ հայտարարելու։ Մենք կսկսենք միլիոնավոր հանցագործ օտարների վերադարձի գործընթացը այն վայրեր, որտեղից նրանք եկել են: Ես զորք կուղարկեմ հարավային սահման՝ հետ մղելու մեր երկրի դեմ աղետալի ներխուժումը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան