ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով: Դատարանը գործը մասերի է բաժանել ու քննելու է առանձին։

Ինչպես հայտնի է՝ 2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։

Այս գործով 13 մեղադրյալ կա։ Մեղադրյալ է նաեւ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը 1,5 տարի քննեց գործը ու նոր հասկացավ այն առանձնացնելու եւ առանձին քննելու մասով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս