Ամանորյա տոներին ընդառաջ` աշխարհում պատրաստել են ամենամեծ կարկանդակը: 4.7 հազ. դոլար արժողությամբ կարկանդակը ստեղծվել է Astarism ընկերության սեփականատիրոջ կողմից, ով զբաղվում է ուտելիքների դիզայներական ձեւավորմամբ: Թանկարժեք աղանդերի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ շաբաթ: Կարկանդակը պատրաստվել է XVII դարի բաղադրատոմսով: Նրա բաղադրության մեջ մտնում է 1920թ-ի կոնյակ եւ Ֆրանսիայի Լուրդ քաղաքից բերված սուրբ ջուր: Աշխարհի ամենաթանկ կարկանդակը ցուցադրվել է Լոնդոնի արվարձանային առեւտրի մի կենտրոնում եւ այնտեղ կմնա մինչեւ դեկտեմբերի 19-ը:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՐԿԱՆԴԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ