ArmLur.am-ը տեղեկացավ, որ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։
Հետազոտությունը կոչվում է «Հպարտ Չիպոլինո»։
Արված հետազոտության ընթացքում իրականացվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, որոնք ընտրվել են ՀՀ բոլոր վարչական տարածքային միավորներից` համամասնորեն:
Այսպիսով, արդյո՞ք Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 9․5%-ը պատասխանել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, 14․7%-ը՝ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ, 19․7%-ը՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ, 38․8%-ը՝ սխալ ուղղությամբ, իսկ 17․2%-ը դժվարացել է պատասխանել հարցմանը։
Աննա Սրապիոնյան