Որո՞նք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։

Հետազոտությունը կոչվում է «Հպարտ Չիպոլինո»։

Արված հետազոտության ընթացքում իրականացվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, որոնք ընտրվել են ՀՀ բոլոր վարչական տարածքային միավորներից` համամասնորեն:

Այսպիսով, որո՞նք են այսօր Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 39.5%-ը պատասխանել է, որ Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից մեկն է անվտանգության հետ կապված խնդիրները։

Հարցվածների 21.0%-ը պատասխանել է, որ ամենակարևորը սահմանների հստակեցման հետ կապված խնդիրներն են։

15.6%-ը պատասխանել է, որ պատերազմի վտանգ կա։

Հարցվածների 14.0%-ը պատասխանել է, որ Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից է տնտեսական վիճակը, 9.7%-ը՝ հասարակական տրանսպորտի խնդիրները, 9.5%-ը՝ գնաճն ու ինֆլյացիան, 7.7%-ը՝ ցածր թոշակներն ու աշխատավարձերը, 6.2%-ը՝ գործազրկությունը, 5.2%-ը՝ իշխանության փոփոխումը, 5.1%-ը՝ բանակի հզորացումը, 5.1%-ը՝ բարձր հարկերը, 4.9%-ը՝ Արցախի հիմնախնդիրները, 4.5%-ը՝ կրթական համակարգի վատ վիճակը, 3.3%-ը՝ արտաքին քաղաքականության խնդիրները, 3.2%-ը՝ գերիների վերադարձը, 2.5%-ը՝ առողջապահական համակարգի վատ վիճակը, 1.8%-ը՝ արտագաղթը, 1.5%-ը՝ կոռուպցիան։

Հարցված անձանց 6.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս