Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվեց 150 դրամ սակագինը։
Գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
«Սիրելի երևանցիներ, այսօր ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք մեզնից պահանջել և որը դուք եք մեզ պարտադրել», – ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է տրանսպորտի սակագնի հարցը, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ավագանին կարևոր որոշում է կայացնում, որով հնարավորություն է տալիս էլ ավելի մատչելի տարբերակով օգտագործել անսահմանափակ փաթեթները։
«Վստահ եմ, այդ փաթեթները երևանցիներին տալու են տրանսպորտից օգտվելու նոր տեսակի տրամաբանություն և շատերը տրանսպորտից սկսելու են օգտվել տեղփոխներով։ Ինչո՞ւ ենք ասում՝ մեկ ուղևորափոխադրության արժեք, որովհետև դրան ենք սովոր, այլ քաղաքներում մարդիկ չեն մտածում մեկ ուղևորափոխադրությամբ, մարդիկ մտածում են, թե ինչ է նստում իրենց վրա տարեկան կամ ամսական փաթեթը»,-ասաց Տիգրան Ավինյանը: