«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման երազում է «ՉԼ»-ի եզրափակչում հանդիպել ֆրանսիական «ՊՍԺ»-ին ՝ տեղեկացնում է Goal.com:
«Ես երազում եմ «Ռեալ-«ՊՍԺ» եզրափակչի մասին: Ինչու՞, որովհետև «Ռեալն» իմ թիմն է, իսկ «ՊՍԺ»-ն ֆրանսիական ակումբ է:
Առաջ մենք երեք տարի անընդմեջ դուրս ենք եկել կիսաեզրափակիչ փուլ: Այս տարի մենք հաջող ենք խաղում, և կամաց-կամաց մոտենում ենք եզրափակչին, չնայած մեզ դեռ սպասվում են մի քանի խաղեր ևս` մինչև որ մենք կհայտվենք այնտեղ»,-ասաց Բենզեման: