ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահի քննիչ, հայտնի սանիկ, վարչապետի սենյակի ղեկավար, դատախազ․ կոմիտեի նախագահի թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը բավականին թեժ է լինելու։ Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, թե ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները։ Թեկնածուների թվում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։

ArmLur.am-ը այժմ ներկայացնում է, թե ինչով են հայտնի թեկնածուները հանրությանը։

Արտաշես Մաիլյանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ է, եւ հանրությանը առավել հայտնի է նրանով, որ անձամբ է քննել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Կարեն Բատիկյանը Կենտրոնի նախկին դատախազն է եղել։ Վերջինիս կինը այժմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին ՔԿ-ում կադրային փոփոխությունների համատեքստում որոշում էր ստորագրել՝ Արթուր Նահապետյանին նշանակել ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։ Վերջինս ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է ու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախկին դատավոր:

Պետրոս Մարտիրոսյանը 2023թ.-ի օգոստոսի 22-ից Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն է: Նա նախկին դատախազ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս