Armenian text to speach

ԼՂՀ նախագահն արգենտինական համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին այցելել է Բուենոս Այրեսում տեղակայված “Կորպորասիոն Ամերիկա” ընկերություն եւ ծանոթացել նրա կողմից մշակված բիզնեսի կառավարման մեթոդներին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է բիզնեսի կառավարման ժամանակակից մեթոդների կիրառման մեջ եւ այդ համատեքստում կարեւորել ընկերության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:




Լրահոս