![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/15651204329977.jpeg)
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը:
Ավելի վաղ, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե, իբր, հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։