![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/1133055.thumb_.jpg)
Ռուսաստանից դեպի Վրաստան մուտքը Ռազմավիրական ճանապարհով փակ է եղանակային պայմանների պատճառով. այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ելքի էլեկտրոնային հերթում ներկայում կա ավելի քան հազար ավտոմեքենա։
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։
Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով: