ՏԵՍԱՆՅՈՒԹ․Եվրոպական ո՞ր երկրում է տրանսպորտը այսպիսի խայտառակ վիճակում. Թագուհի Թովմասյանը ԵՄ քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Եկել զեկուցում եք, Եվրոպական միության անդամ դառնալուց հետո բարեկեցություն, անվտանգություն, կայունություն, կոմունիկացիաներ, մարդու իրավունքների պաշտպանություն ենք ունենալու:

3 հարց զեկուցող Արտակ Զեյնալյանին
1. Ինչպե՞ս ենք մեր կոմունիկացաները զարգացնելու Ֆրանսիայի, Գերմանիայի հետ: Ոչ թե հարաբերությունները, այլ` կոմունիկացիաները այդ երկրների հետ (ինչպես խոստացաք):
2. Մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից եք խոսում.. Երևանի ընտրված ավագանու անդամներին քվեարկեցիք, մանդատից զրկեցիք: Ո՞ր եվրոպական երկրում է այսպիսի նախադեպ եղել:
3. Երևանի տրանսպորտի մասով ամեն շաբաթ նոր որոշում եք կայացնում: Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ, հայտնեք, ուրիշ ո՞ր եվրոպական երկրում է, որ տրանսպորտը այսպիսի խայտառակ վիճակում է, անգամ վարչապետը տոմս չի կարողանում գնել:»

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս