Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9, 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 10-12 աստիճանով։




Լրահոս