Դերասանուհի Անահիտ Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը. ինչպե՞ս է սիրելին շնորհավորել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը։

Դերասանուհին ծննդյան տարեդարձի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր անձնական միկրոբլոգում, որին կից գրառում է կատարել։

«Happy Birthday to me! Մամ, պապ, շնորհակալ եմ, որ կամ, որ սիրում եմ ու սիրված եմ։ Ինձ լավ բաներ մաղթեք ու թող ամեն ասված բան հրաշքի պես վերադառնա ձեզ»,-գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ դերասանուհու սիրային կյանքի փոփոխությունների մասին պարզվեց բոլորովին վերջերս։ Դերասանուհին հարաբերությունների մեջ է դերասան Հայկ Հովհաննիայանի հետ, ով իր ինստագրամյան միկրոբլոգի սթորիներ բաժնում նույնպես կիսվել է սիրելիի հետ լուսանկարով և շնորհավորել՝ գրելով․ «Շնորհակալ եմ Աստծուն, որ կաս։ Բարով ես ծնվել իմ ՍԵՐ»։




Լրահոս