Էդգար Ղազարյանի գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

«Քիչ առաջ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով հայտարարվեց նախաքննության ավարտ։ Դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:




Լրահոս