
Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին ուղղված աշխատանքները շարունակվում են ըստ պլանավորածի. հանրապետության ամբողջ տարածքում արդեն պատվաստվել է 1900 երեխա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ պատվաստանյութը բավական սպասված էր հանրության կողմից. գործընթացը ընթանում է ըստ պլանավորածի և առանց որևէ արտառոց դեպքերի:
Մասնագետի խոսքով՝ պատվաստումները մեկնարկել են 2025 թվականի հունվարի 31-ից: Պատվաստման ենթակա են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված ու 12 ամսականը լրացած երեխաները։ Նախատեսվում է, որ 2027 թվականից այս երեխաները կստանան իրենց 2-րդ դեղաչափը: Երկու դեղաչափը բավարար է՝ կյանքի ընթացքում ջրծաղիկ հիվանդությունից պաշտպանված լինելու համար:
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում 2025 թվականի հունվար ամսին գրանցվել է ջրծաղիկի 2363 դեպք, իսկ 2024 թվականի ընթացքում գրանցվել է 22 հազար 11 դեպք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։