
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հրաման է ստորագրել, ըստ որի Երևան քաղաքի վարչական շրջանների կրության, մշակույթի և սպորտի բաժինների պետերին հրահանգվել է հետևողական լինել, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ դրամահավաքներ չիրականացվեն։
«Երևանի քաղաքապետարանում ստացվում են ահազանգեր՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ իրականացվող դրամահավաքի դեպքերի վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից՝ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ՝ բացառելու դրամահավաքի դրսևորումները՝ ապահովելով մանկապարտեզների անձնակազմերի և ծնողների պատշաճ իրազեկում արգելքի մասին»,- նշված է հրամանում։