
Հունգարիան արգելափակել է Եվրամիությանը՝ Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու հարցում, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի եզրակացությունների նախագծին։
Նշվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի առաջարկած ռազմական նոր ֆինանսավորման ուղղակի հղումը հանվել է ԵՄ խորհրդի եզրակացությունների վերջին նախագծից, որոնք այսօր պետք է քննարկեն ԵՄ դեսպանները։
Հունգարիան ընդհանուր առմամբ աջակցում է ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, բայց կտրականապես դեմ է Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն։