
Օրերս ձերբակալվել է 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները:
Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատճառը հայտնի սյունիքյան դեպքեր են, երբ Փաշինյանն այցի ժամանակ ամբողջ ընթացքում հայհոյանքների ներքո էր շրջել։