
Երեկ՝ մարտի 10-ին, մեկնարկած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթը 13 ժամ անց ավարտվեց։ Մրցույթից հետո հանձնաժողովի կողմից ամենաշատ ձայներ հավաքեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։
Ըստ ընթացակարգի, հանձնաժողովը հաղթողների անունները կփոխանցի ՀՀ կառավարությանը: Արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընտրի՝ թեկնածուներից ով է նշանակվելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Այնպես որ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումը դեռ առջևում է:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի 17-ից այս պաշտոնը թափուր է, քանի որ ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը ստացավ ՍՄՍ հաղորդագրություն և «ինքնակամ» ազատվեց պաշտոնից:
Մի անգամ մրցութային հանձնաժողովը անցած ամիս չընտրեց ՀԿ նախագահի թեկնածու Ռաֆայել Երիցյանին, իսկ այս անգամ թեկնածուները շատ էին՝ 5 հոգի:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն էին՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով քննիչ Արտաշես Մաիլյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը, որը Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է և ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք աղմկահարույց գործերով։
Ահա այս պատճառով հանձնաժողովը, ըստ ArmLur.am-ի, հրապարակեց 3 թեկնածուների անունները, որոնք անհրաժեշտ շեմը հաղթահարել են: Ըստ ընթացակարգի, հանձնաժողովը հաղթողների անունները կփոխանցի ՀՀ կառավարությանը:
Այնպես որ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումը դեռ առջևում է:
Քնար Մանուկյան