Չինաստանը ներկայացնում է իր  տնտեսությունը զարգացնելու և բարձր տեխնոլոգիական տերության վերածվելու մեծ ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի առաջնորդները անցած շաբաթ ներկայացրել են աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը տեխնոլոգիապես հզորագույն  կենտրոն դարձնելու մասին իրենց որոշումը:
Ըստ արդյունքների Պեկինը պետք է լուծի մի շարք ներքին խնդիրներ, ներառյալ անշարժ գույքի ճգնաժամի հետևանքները, տեղական ինքնակառավարման մարմինների պարտքերը և թույլ սպառողական պահանջարկը, ան ժամանակ երբ Չինաստանը բախվում է Միացյալ Նահանգների աճող տնտեսական ճնշմանը, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը և սպառնում է ընդլայնել վերահսկողությունը Չինաստանում ամերիկյան ներդրումների վրա:
Կիրակի օրը նոր տվյալները ցույց են տվել, որ Չինաստանի սպառողական գները փետրվարին իջել են մինչև վերջին 13 ամսվա ամենացածր մակարդակին ՝ ընդգծելով տնտեսության վրա  գնանկումային ճնշումները:

Արհեստական բանականությունը (AI) այս տարվա հավաքի ամենաթեժ թեման էր, երբ Չինաստանի ոգևորությունը տեխնոլոգիայի նկատմամբ գերլարված էր DeepSeek տեխնոլոգիական ֆիրմայի առաջխաղացման արդյունքում:
Չինական մասնավոր ընկերության այս մոդելը, որը թողարկվել է հունվարին, ցնցել է Սիլիկոնյան հովիտը և ոգևորել չինացիներին : Թվում էր, թե մոդելը գրեթե համապատասխանում է նրանց ամերիկացի մրցակիցների հնարավորություններին՝ չնայած ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ուժեղացող սահմանափակումներին Չինաստանի կողմից բարձր հզորությամբ AI չիպերի հասանելիության վրա, որոնք սովորաբար օգտագործվում են նման մոդելներ գործարկման  համար:
Հինգշաբթի օրը Չինաստանի պետական մարմինները հայտարարել են արհեստական բանականությունը   և այլ տեխնոլոգիական նորարարությունները խթանելու  համար պետական աջակցությամբ հիմնադրամ ստեղծելու մասին , որը, ըստ նրանց, 20 տարվա ընթացքում կներգրավի մոտ 1 տրիլիոն յուան (138 միլիարդ դոլար) կապիտալ տեղական կառավարություններից և մասնավոր հատվածից:

Սա համընդհանուր տեսլականի մի մասն է՝ վերափոխել Չինաստանի արդյունաբերությունը բարձր տեխնոլոգիական նորարարություններով և ապահովել, որ երկիրը տեխնոլոգիապես ինքնաբավ լինի՝ ի դեմս ԱՄՆ ջանքերի՝ սահմանափակելու չինական մուտքը ամերիկյան տեխնոլոգիական ոլորտներ:«Չինաստանն արտաքին աշխարհին ազդանշան է ուղարկում, որ այժմ բավականին անկախ է ԱՄՆ-ից», – ասել է Պեկինի Ռենմին համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վան Յիվեյը մատնանշելով Չինաստանի տեխնոլոգիական նորարարությունները և նրա հավակնոտ տնտեսական աճը: «Այժմ մենք ինքներս պետք է իրականացնենք տեխնոլոգիական նորարարություն»,- հավելել է նա:«Չինաստանն արտաքին աշխարհին ազդանշան է ուղարկում, որ այժմ բավականին անկախ է ԱՄՆ-ից», – ասել է Պեկինի Ռենմին համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վան Յիվեյը մատնանշելով Չինաստանի տեխնոլոգիական նորարարությունները և նրա հավակնոտ տնտեսական աճը: «Այժմ մենք ինքներս պետք է իրականացնենք տեխնոլոգիական նորարարություն»,- հավելել է նա:

Անի Վարդանյան




Լրահոս