ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵՄ-ին և Թուրքիային խորացնել հարաբերությունները.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռացումը եվրոպական անվտանգությունից ստիպել է եվրոպական մայրաքաղաքներին արագ վերանայել իրենց դաշինքները, մինչդեռ ՆԱՏՕ-ն ԵՄ-ին և Թուրքիային կոչ է արել բարելավել հարաբերությունները, գրում է Financial Times-ը:
ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին տրված անվտանգության երաշխիքները չեղարկելու Թրամփի սպառնալիքը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու և Ուկրաինային աջակցությունը կրճատելու մտադրությունը անհանգստություն են առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում: Նաև նշվում է, որ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է այս ամսվա սկզբին Լոնդոնում կայացած եվրոպացի բարձրաստիճան զինվորականների հանդիպմանը, որտեղ քննարկվել են Ուկրաինային աջակցելու և ավելի համապարփակ պաշտպանության հարցերը։

Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Ռյուտեն փետրվարին մասնավոր ճաշի ժամանակ հանդիպել է ԵՄ առաջնորդների հետ, որտեղ նա ընդգծել է Թուրքիայի հետ համագործակցության զարգացման կարևորությունը և հանդիպմանը ներկաներին կոչ է արել աշխատել Անկարայի հետ՝ հանուն ընդհանուր շահերի, ասվում է զեկույցում։

Անի Վարդանյան




Լրահոս