
ՀՀ կառավարության մարտի 13-ի նիստում հաստատել է որոշում․
«ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի №1951-Ն և 2025 թվականի հունվարի 16-ի №34-Ն որոշումներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում նշանակվել են ավագանիների արտահերթ ընտրություններ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունվարի 20-ի №1-Ա և 2025 թվականի փետրվարի 20-ի № 2-Ա որոշումներով ընտրությունների օր է սահմանվել 2025 թվականի մարտի 30-ը։
Վերոնշյալ ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման, այդ թվում ԿԸՀ-ի ծախսերի համար՝ 101.571.362,0 դր. (աշխատավարձ, տրանսպորտի ծառայության վճարներ, կապի ծառայության վճարներ, գրասենյակային, հրատարակչական, գործուղման, համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր, քվեախցերի պատրաստում, կնիքների պատրաստում, թղթյա պակետների պատրաստում, քվեաթերթիկների համար ծրարների ձեռք բերում, քվեաթերթիկների տպագրում, ինքնասոսնձվող դրոշմանիշ, կտրոնների տպագրություն, ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, սարքերի օպերատորների ուսուցում, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ՏԸՀ-ի ապահովում), թվով 2 ԸԸՀ-երի համար 9.872.308,0 դր. (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր) թվով 99 ՏԸՀ-ի ծախսերի համար 88.671.330,0 դր (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր)։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1096 «Ընտրական գործընթացների համակարգում,կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 11003 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում)» միջոցառման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 200115.0 հազ դրամ` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ս.թ․մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ընտրական հանձնաժողովների համակարգը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավորությամբ կապահովի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ս․թ․ մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման պատշաճ կազմակերպումը:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է 2020 թվականի հուլիսի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում» 6-րդ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» վերտառությամբ գլխի 6.5-րդ մասի հանձնառության կատարումից. «6.5 Մենք հանձնառու ենք շարունակաբար բարելավելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ինստիտուցիոնալ մեխանիզմները և բարձրացնելու ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը:»:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:»