ՔՊ-ականները 4 օրով մեկնում են Հռոմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 18-21-ը Հռոմ են մեկնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորներից կգործուղվեն Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի քարտուղարը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։

Ընդգծենք, որ հերթական անգամ ՔՊ-ական պատգամավորների հետ որևէ ընդդիմադիր պատգամավոր գործուղման չի մեկնում։




Լրահոս