
Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ-ն։
«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։», – մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին էլ հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ն։
«Համաձայնագրի անհապաղ ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար։» , – ընդգծված է հայտարարության մեջ։