
Այս րոպեներին Երևանի քաղաքապետարանի մոտ Վարդաշենի հանրակացարանի վթարային շենքի բնակիչները բողոքի ակցիան են իրականացնում։ Նրանք պահանջում են, որ իշխանությունները հանդիպեն իրենց հետ և խնդրին լուծում տան։ Իսկ իշխանությունները նախընտրական քարոզարշավին խոստացել էին մարդկանց ապահովել բնակարաններով։
«Խոստացված 1․5 տարին անցել է, բայց մենք շարունակում ենք ապրել վթարային շենքում՝ վտանգելով մեզ և մեր երեխաների կյանքը»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ եթե այսօր և վաղը իրենց խնդրին հստակ արձագանք չտան, ապա վրաններ կտեղադրեն քաղաքապետարանի և Կառավարության առջև և իրենց ակցիան այդ կերպ կիրականացնեն։