Աֆղանստանում ձերբակալվել է ավելի քան 260 ահաբեկիչ-մահապարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամսվա ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել ավելի քան 260 ահաբեկիչ-մահապարտի. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ինչպես հայտնել է անվտանգության հարցերով Ազգային տնօրինության ներկայացուցիչ Լուտֆուլլա Մաշալը, ծայրահեղականները ձերբակալվել են երկրի 34 նահանգներից 23-ում: Նրանցից առգրավվել է պայթուցիկով լցոնված 65 ավտոմեքենա:

Ձերբակալվածները պատկանում են Աֆղանստանի 3 ահաբեկչական կազմակերպություններին` «Թալիբան», Հակկանի» և «Ջունդալլա», որոնք փորձում էին տապալել ապրիլի 5-ի նախագահական և տեղական ընտրություննրը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը տեղկացրել է, որ քվեարկության օրը գրոհայիններն իրականացրել են մոտ 690 հարձակում Աֆղանստանի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա:

Արդյունքում զոհվել է 20 մարդ, որոնցից շատերն ուժային կառույցների աշխատակիցներ են: Ծայրահեղականներն ավելի քան 100 մարդու կորուստ են ունեցել:




Լրահոս