
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր լինի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա լինի։
«Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է՝ առերեսվել բոլոր բարդությունների հետ և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել»,- ասել է վարչապետը՝ նշելով՝ ըստ էության, ունենք փաստաթուղթ, որը ընդունելի է և’ ՀՀ-ի, և Ադրբեջանի համար։
Վարչապետը նշել է, որ մեր տարածաշրջանում էսկալացիան հիմք չունի՝ նշելով էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն բուն լուրը քողարկելն է։
«Իսկ բուն լուրը այն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է՝ ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին: