Լևոն Տեր-Պետրոսյանը Ռ. Քոչարյանի հետ հեղափոխություն է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը, լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ կամ լրտես, Սերժ Սարգսյանին պահում էր որպես նախագահ, որպեսզի միասին բանկային համակարգով կախման մեջ գցեն Հայաստանն ու հայ ժողովուրդին: Դրա վառ ապացույցն են 5 տարվա ընթացքում մի քանի միլիարդ վարկերը, որոնք բարձր տոկոսներով տրվել է Հայաստանին ու ամբողջ ժողովրդին կախման մեջ գցել բանկային համակարգից, և որոնց կառավարումը Տիգրան Սարգսյանի և Վահրամ Ներսիսյանցի վերահսկողության տակ է:

Արևմտյան հատուկ ծառայությունները մեծ գումարներ չծախսելու համար սկսեցին հավաքագրել (վերբովկա) խորհրդային հատուկ ծառայությունների հետ համագործակցողներին: Երևի հաշվարկել են, որ դավաճանողը կդավաճանի՝ մի անգամ, թե՝ մի քանի, նա պատրաստ է:

Որպեսզի անհիմն չվիրավորենք, եկե՛ք մի քիչ ետ գնանք: 1994-ին Տիգրան Սարգսյանը, Վահրամ Ներսիսյանցի հովանավորությամբ, լինելով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, հյուրընկալվում է ԱՄՆ-ում միջազգային վալյուտային ֆոնդի գրասենյակին: Դրանից հետո Հայաստանում ինչ-որ անհասկանալի ֆիլիալ է բացվում ՄՎՖ-ի հովանավորությամբ` Տիգրան Սարգսյանին նշանակում ղեկավար: Եվ սկսվում է այդ ժամանակվա հայկական բանկերի կործանումը` ուղեկցվելով սեփականատերերի ու կառավարիչների ձերբակալություններով:

Այդ բանկերն էին` «Արմենիա», «Ջաստ Արմենիա», «Նոր ինվեստ», «Ջի-եմ-զեթ», «Նոյ» և այլն:

Պատկերացում կազմելու համար բերենք մեկ օրինակ. «Նոյ» բանկից 1995-ին առգրավել են 4 միլիոն դոլար՝ ձերբակալելով սեփականատեր և կառավարիչ Աշոտ Գևորգյանին, որը յոթ տարուց ավել կալանքի տակ մնալուց հետո երիտասարդ մահանում է՝ ավանդատուներին մնալով մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար պարտք (Նա հանդիսանում էր նաև Ռաիսա Գորբաչովայի ֆոնդի ներկայացուցիչը Հայաստանում): Այդպես էլ ավանդատուները կորցրին իրենց գումարները, չհասկանալով` ո՞ւր կորչեց այդ չորս միլիոնը:

Տիգրան Սարգսյանը, հոյակապ ծառայելով ՄՎՖ-ին, քանդեց երկիրը՝ կուտակելով միլիարդների կարողություն: Այսօր նրա կարողությունը կազմում է 1.6 միլիարդ դոլար, որը պահվում է Ամերիկայում:

Քանի որ երկիր մոլորակը բաժանվում է երկու կեսի և նախապատերազմային իրավիճակ է, Ռուսաստանը (հյուսիսային թագավորը) ցանկանում է դուրս գալ դոլարի գոտուց:

Ուրեմն՝ պետք է նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից հեռացվեին, այսպես ասած, արևմտամետ վարչապետերը, որոնք համագործակցում կամ ծառայում են ՄՎՖ-ին: Դրա վառ ապացույցը միջինասիական խորհրդային երկրների և Հայաստանի վարչապետերին միանգամից հեռացնելն էր:

Քանի որ ռուսների ճնշմամբ հեռացվեց Տիգրանը, Սերժը մնաց առանց արևմտյան աջակցության: Ուստի՝ Հայաստանում բանկային համակարգի պայթեցում կիրականացվի:

Այսինքն՝ Արևմուտքը քարտ բլանշ ստացավ Հայաստանում հեղափոխություն կատարելու համար: Եթե հիշում ենք, ՀԱԿ-ի ստեղծման համագումարին իշխանական դաշտից մասնակցում էր միայն Տիգրանը: Քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը դեմք չունի և, բոլորը, այսպես թե այնպես, գործում են Լևոն Տեր-Պետրոսյանի գծած ծրագրով, ուրեմն՝ հաշված օրեր հետո Հայաստանում կսկսվի Ուկրաինա 2: Իսկ ուշացման պատճառը Տիգրանին նեղություն չտալն էր:

Բազմիցս ասել եմ՝ անցյալը կոծկելու համար Լևոնի ամենահավատարիմ թեկնածուն Քոչարյանն է: Ի տարբերություն Լևոնի, որը 2007-ին ուղղակի խաղաց՝ առանց իշխանության գրավման ցանկության, Քոչարյանը իշխանությունը գրավելու համար կօգտագործի ցանկացած մեթոդ:

Քոչարյանը հնարավորություն ունի խաղալու և՛ արևմտյան, և՛ ռուսական խաղավարների հետ: Ռուսները մեծ հաճույքով հավասար պայմաններով կխաղան և՛ Սարգսյանի, և՛ Քոչարյանի հետ՝ երկուսին փչացնելով:

Արևմուտքը Լևոնի դիրիժորությամբ կսատարի Քոչարյանին՝ Օսկանյանի միջոցով բացահայտելով Սերժի ախմախությունները: Որպեսզի չկրկնվի 2007-ի Լևոնի վերադարձի նույն սցենարը, Ռոբերտը սպասում է Իլհամ-Սերժ հանդիպմանը: Հանդիպումից հետո նա հանդես կգա որպես «դավաճան Սերժից» երկիրը փրկող «միակ տղամարդը»:

Չմոռանանք, որ Արցախի հարցում Ռոբերտի սկսածն է շարունակում Սերժը:

Ինչպես 2007-ին բոլորը համարյա միացան Լևոնին, այնպես էլ 2014-ին բոլորը կմիանան Ռոբերտին, այդ թվում՝ նաև անձամբ խաղավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հաշված օրերի ընթացքում Սերժից երես կթեքեն բոլորը` թե՛ դրսերում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Ինչ վերաբերում է վարչապետի նշանակմանը, նախ՝ այդ նշանակումը Լևոնին և Ռոբերտին չի հետաքրքրում, երկրորդ՝ դրանով Սերժը վերջնականապես հաստատելու է Տեր-Պետրոսյանի ասած ավազակապետությունը: Սերժ Սարգսյանը, չհասկանալով՝ ինչ է գեոպոլիտիկան, այդպես էլ չհասկացավ, որ ո՛չ Լևոնին , ո՛չ Ռոբերտին, ո՛չ Օսկանյանին հետաքրքիր չի այս աղջամուղջը, որը քաղաքական դաշտ է անվանվում: Ավելին, քաղաքական դաշտում երևացողներն ընդամենը խաղալիքներ են խաղավարների ձեռքին, ինչպես անձամբ ինքը` Սերժը, որին հոյակապ կոմբինացիաներով դարձրին քավության նոխազ:

Հաշված օրեր հետո Հայաստանում կսկսվեն հեղափոխական գործողություններ, որոնք ոչնչով չեն տարբերվի ուկրաինական սցենարից: Դրսի ուժերը փորձելու են պայքարը տեղափոխել ղարաբաղցի-հայաստանցի տարանջատմանը, որովհետև բոլորին պետք է Արցախը:

Հայաստանի քաղաքացիները պետք է զգոն լինեն, որպեսզի հերթական անգամ չօգտագործվեն ու չխաբվեն: Բոլորը պատրաստվում են երրորդ համաշխարհային պատերազմին: Ժամանակները այնքան ծանր են, որ Հայաստանին զինվոր թագավոր է պետք, որը, ծառայելով Աստծուն ու ժողովրդին, կպաշտպանի երկիրը և կընդլայնի նրա տարածքները: Սերժն անձամբ իրեն ու երկիրը կործանումից փրկելու, նորմալ քաղաքականությունից հեռանալու մի ելք ունի…

Արարատ Ասրյան




Լրահոս