Վերջին շրջանում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները անընդհատ հայտնվում են աղմկահարույց իրավիճակներում։ Նշենք միայն ամենաթարմը․ նախ՝ Արսեն Թորոսյանը հանդես եկավ հակաարցախյան քարոզով, ապա Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում հայհոյեց լրագրողին և հրաժարվեց նրանից անգամ ներողություն խնդրել։
Իհարկե Վիլեն Գաբրիելյանը վայր դրեց իր մանդատը, բայց արդյոք մանդատը վայր դնելը բավարար պատիժ է։
ArmLur.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում և ճշտել՝ գո՞հ են իշխանական պատգամավորներից ու գործող նախարարներից, թե՞՝ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան























































































