Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Իսրայելը ԱՄՆ-ին հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում՝ օդային հարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը:
Արդյունքում, ակնկալվում է, որ Թեհրանը մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամկետով կզրկվի դրա ռազմական օգտագործմանն անցնելու հնարավորությունից, հավելել են գործակալության զրուցակիցները:


























































































